Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հրվ. Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ | Region

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հրվ. Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Փետրվար 17,2024 20:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, այսօր Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։

Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:

Նորություններ