Նավալնիի մարմինը չեն հանձնում ընտանիքին. մոր բողոքը դատարանը կքննի մարտին | Region

Նավալնիի մարմինը չեն հանձնում ընտանիքին. մոր բողոքը դատարանը կքննի մարտին

Փետրվար 21,2024 11:32

Լյուդմիլա Նավալնիի բողոքը՝ հանգուցյալ քաղաքական գործչի մարմինը չհանձնելու վերաբերյալ, քննության կենթարկվի միայն երկու շաբաթից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բողոք է ստացվել անօրինական գործողությունների և որոշումների վերաբերյալ։ Մարտի 4-ին կանցկացվի դռնփակ դատական ​​նիստ»,- պետական ​​գործակալությանը հայտնել են Սալեխարդի քաղաքային դատարանից:

Երկուշաբթի օրը Ալեքսեյ Նավալնիի գործընկերները հայտնել էին, որ նրա մարմինը 14 օրվա ընթացքում կտրվի մորը, քանի որ «քիմիական փորձաքննություն» է կատարվում։ Նրանց խոսքով՝ քննիչներն այդ մասին հայտնել են Նավալնիի փաստաբանին և մորը։

Մարտի 15-17-ը Ռուսաստանում տեղի կունենան ՌԴ նախագահական ընտրություններ: Ինչպես հայտնում է BBC-ն, ևս մեկ ժամկետով նախագահության հավակնող Վլադիմիր Պուտինը դեռևս ոչ մի խոսք չի ասել Նավալնիի մահվան մասին, չի արտաբերել անգամ նրա ազգանունը։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլյան, ամուսնու մահվան մեջ մեղադրում է ՌԴ նախագահին, իսկ Նավալնիի մայրը նախօրեին Պուտինին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել՝ պահանջելով վերադարձնել որդու մարմինը։

Նորություններ