Լիպեցկի մետալուրգիական գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել | Region

Լիպեցկի մետալուրգիական գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Փետրվար 24,2024 14:50

Փետրվարի 24-ի գիշերը Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, ենթադրաբար, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի արտադրամասերից մեկում։ Նրա խոսքով՝ հրդեհն արդեն մարվել է, զոհեր և վիրավորներ չկան, վտանգավոր նյութերի արտանետման վտանգ չկա։

Արտամոնովը միջադեպի պատճառ է անվանել անօդաչու թռչող սարքի անկումը: Ավելի ուշ նա Telegram-ի ալիքում գրել է, որ գիշերը երկու անօդաչու թռչող սարք են «որսացել» Լիպեցկի շրջանի, ինչպես նաև Կուրսկի, Բելոգորսկի, Բրյանսկի և Տուլայի շրջաններում։

Նորություններ