Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 26,2024 08:30

Երևան քաղաքում`
Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա։