Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին․ Բորել | Region

Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին․ Բորել

Փետրվար 28,2024 16:33

Հայաստանի հետ մենք սկսել ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր, հավակնոտ օրակարգի նախապատրաստումը։ Այս մասին Եվրախորհրդարանի նիստում Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն է փոխանցել փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։

«ԵՄ-ն առաջարկել է նոր գործընկերության օրակարգ, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և բաղկացած է երեք բլոկներից։ Նախ, մենք կաշխատենք ամրապնդել Հայաստանի ճկունությունը և դիվերսիֆիկացնել նրա տնտեսությունը՝ առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության մեծացման միջոցով։

Մարդկանց միջև ուժեղացված շփումների համար մենք քննարկում ենք վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները: Հայաստանն արտահայտել է իր մեծ հետաքրքրությունը այս հարցում, և մենք խրախուսել ենք երկրի ղեկավարությանը՝ ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին և լծակներ կապահովի հետագա բարեփոխումների համար»։

Նորություններ