Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահներն ապահովում են անվտանգությունը Հայաստանի սահմանին և հանրապետությունում. Զախարովա | Region

Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահներն ապահովում են անվտանգությունը Հայաստանի սահմանին և հանրապետությունում. Զախարովա

Փետրվար 28,2024 21:02

Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ չնայած Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ ռուսական ուժերի ներկայությանը՝ նրանք չկարողացան կանխել վերջին միջադեպը:

«Մենք նման հայտարարությունները չափազանց բացասական ենք գնահատում։ Ներքին Հանդ բնակավայրի տարածքում ռուս զինվորականներ չկան, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայվել է ԱԴԾ սահմանապահ կետ։ Անարդյունավետ ենք համարում մեր ներկայացուցիչներին սևացնելու փորձերը։ Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահներն ապահովում են անվտանգությունը սահմանին և հանրապետությունում ու բազմիցս գործով ապացուցել են իրենց պահանջվածությունը»,- ասել է Զախարովան:

Նորություններ