«Ֆեյսբուքի» հետ կապված խնդիրը ամբողջ աշխարհում է, միայն Հայաստանում չէ. Սամվել Մարտիրոսյան
Մարտ 05,2024 21:22
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Facebook և Instagram սոցիալական հարթակներում խնդիրը գլոբալ բնույթ է կրում:
«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կա՛մ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից, կա՛մ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվները՝ առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ՝ մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- նշել է Մարտիրոսյանը:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024