Եղանակը ՀՀ մարզերում | Region

Եղանակը ՀՀ մարզերում

Մարտ 07,2024 08:30

Երևան քաղաքում`

Մարտի  7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մարտի  8-9-ին, 11-ի ցերեկը առանձին շրջաններում, մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-9-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 6-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     18.8°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -15.6C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    4.3°C

Նորություններ