Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է
Մարտ 06,2024 19:54

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Մարտի 6-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին»։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025