Տնային կալանքի տակ գտնվող Գյումրու քաղաքապետի որդին ձերբակալվել է | Region

Տնային կալանքի տակ գտնվող Գյումրու քաղաքապետի որդին ձերբակալվել է

Նոյեմբեր 20,2025 19:35

Գյումրու քաղաքապետի որդին, որը սեպտեմբերի 12-ից հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով տնային կալանքի տակ էր, ձերբակալվել է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ «նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»։

Լրատվամիջոցները գրում են, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է երկու օր առաջ դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար։

Փաստաբան Արամային Հայրապետյանը հայտարարել է, որ չնայած Սպարտակ Ղուկասյանին դեռ չի տեսել, սակայն տեղյակ է, որ «Ղուկասյանին դիմակավորված անձինք Գյումրու քննչական վարչության շենքի դիմացից, որտեղ իրեն հարցաքննության են տարել՝ բոլորովին այլ գործով, անհայտ պատճառներով հարկադրանքի միջոց են կիրառել և տարել»։

 

Նորություններ