Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց հուշարձաններով և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով. Ոսկանյան
Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, ոորվ պահանջում են իրենց հանձնել այսպես կոչված անկլավային 4 գյուերը:
«Բաքվի բարբարոսսկան վարչախումբն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ պահանջում է իրեն հանձնել հայկական սրբազան հողի նաև հենց այն տարածքը, որտեղ ես կանգնած եմ այս լուսանկարում։
Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։
Հայաստանի ամբողջ ներքին խուսույթը, մեր հանրության և վերնախավերի ուշքն ու միտքն այժմ պետք է դառնա այս և մեր հայրենիքի մնացյալ տարածքների՝ թշնամուն զիջումը բացառող օպերատիվ օրակարգի և դրանից բխող գործուն քայլերի ձեռնարկումը, հակառակ դեպքում՝ մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին»։