Մհերի ընտանիքը ծանր փորձություններ է հաղթահարել. 6-րդ երեխան ծնվել է Հայաստանում
Մարտ 12,2024 15:22

Մհեր Աթաջանյանի ընտանիքը Ստեփանակերտից է տեղահանվել: Ամուսինն ու հղի կինը 5 երեխաների հետ 2 օր գաղթի ճանապարհ են անցել, ծանր փորձություններ հաղթահարել:
6-րդ երեխան ծնվել է Հայաստանում՝ Մարտունի քաղաքում, որտեղ էլ հաստատվել են: Բնակվում են հյուրանոցում, 100 հազար դրամ վարձավճար տալիս:
Արցախում որպես վարորդ է աշխատել: 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում բնակարան է գնել, որտեղ ապրել է ընդամենը 1,5 տարի: Տունը կորցրել է, սակայն պարտքերը մնացել են մինչ օրս:
Այժմ Հայաստանում տուն ունենալու երազանքներ են փայփայում, քանի որ ամեն ամիս դժվարանում են վարձը վճարել:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025