Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 14,2024 08:30
Երևան քաղաքում`
Մարտի 14-ի և 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 19.3°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -9.3°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 5.4°C
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024