Արքության տիտղոս է շնորհվել Մեծի Տանն կաթողիկոսության եպիսկոպոսներին
Մակար, Սիփան, Մեսրոպ և Թորգոմ եպիսկոպոսները արժանացել են «Արքության» տիտղոսի, հայտնում են Մեծի Տանն կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Հինգշաբթի, 14 Մարտ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունեցած Ազգային Կեդրոնական վարչութեանց Կրօնական ու Քաղաքական ժողովներու խառն նիստի աւարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը արքութեան տիտղոս շնորհեց
– Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանին,
– Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանին,
– Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի Եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանին եւ
– Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեանին։
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատելով իրենց թեմերէն ներս առաջնորդ սրբազաններուն նուիրեալ ծառայութիւնը՝ անոնց շնորհեց արքութեան տիտղոս՝ շեշտելով, որ յիշեալ պարգեւատրումը միայն գնահատանքի արտայայտութիւն չէ, այլեւ առաւել խթան վերանորոգ նուիրումով շարունակելու մեր ծառայութիւնը մեր ժողովուրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։