Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 17,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունվարի 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.5°C (1967 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24°C (2008 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.2°C
