Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպանն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը | Region

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպանն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը

Հունվար 16,2026 17:25

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմամբ ու համագործակցության նոր հեռանկարներով։

Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝  ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինպես նաև  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրականացում։ Դեսպան Քվինի ղեկավարության ներքո ԱՄՆ դեսպանությունը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր ու գործընկերություններ, որոնք ի ցույց են դնում մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականը։

Հայաստանին ու հայ ժողովրդին իր երախտիքը հայտնելով՝ դեսպան Քվինն անդրադառնում է այս երեք բովանդակալի տարիներին և ակնկալում հետագա գործընկերություն, առաջընթաց և խաղաղություն։

Նորություններ