Hello? It’s Mkhitaryan․ Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել
Հունվար 17,2026 14:31
Միլանի «Ինտերը» Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նվիրված թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Պարմայի» դեմ արտագնա հանդիպումից մի դրվագ, որում «ներաձուրիները» հաղթանակ են տարել 2։0 հաշվով։
«Ողջույն, Մխիթարյանն է» (Hello? It’s Mkhitaryan), — գրված է տեսանյութին կից գրառման մեջ։
Հոլովակում, որտեղ երևում են Մխիթարյանի պաշտպանական փայլուն հմտությունները, ակումբը հավելել է նաև «Մխիթարյանը պատասխանում է» (Mkhitaryan answers) գրությունը՝ ակնարկելով հայ ֆուտբոլիստի խաղադաշտում ունեցած վճռորոշ դերը։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Հենրիխը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
