Գյումրեցի նորակոչիկների հերթական խումբն այսօր կհամալրի բանակի շարքերը | Region

Գյումրեցի նորակոչիկների հերթական խումբն այսօր կհամալրի բանակի շարքերը

Հունվար 22,2026 16:15

Ձմեռային զորակոչը շարունակվում է: Այսօր՝ հունվարի 22-ին, Գյումրի քաղաքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել զորակոչիկների ևս մի խումբ:

Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը կրճատելու մասին օրենքը։ Զինակոչիկները 2 տարվա փոխարեն այսուհետ կծառայեն 1 ու կես տարի։

 

Նորություններ