Ծառուկյանը հայտնել է UFC-ում իր հաջորդ մենամարտի մոտավոր ժամկետները
Հունվար 22,2026 21:44
UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին՝ հստակեցնելով հաջորդ մենամարտի ժամկետները։
«Իհարկե, ես ցանկանում եմ մենամարտել, սակայն վերջին անգամ ռինգ եմ դուրս եկել նոյեմբերին։ Ուստի, հաջորդ հանդիպումս, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիս-հուլիս ամիսներին»,- նշել է Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնի փոդքասթի ժամանակ։
Արման Ծառուկյանը MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր նախորդ մենամարտը հայ մարզիկն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ մրցելով ավստրալացի Դեն Հուկերի դեմ։ Այդ պայքարում Ծառուկյանը հաղթանակ է տարել՝ ստիպելով մրցակցին հանձնվել:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
