Դատարկվող Սարապատ գյուղում ապրող և արարող երիտասարդը․ ինչպե՞ս է նա պահում իր տնտեսությունը
Շիրակի մարզի հեռավոր Սարապատ գյուղում է ապրում և աշխատում Ղարիբ Մարտիրոսյանը։ Զբաղվում է անասնապահությամբ, ունի խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, սեփական գյուղտեխնիկա։ Ըստ նրա՝ գյուղատնտեսության շնորհիվ է գյուղացին ապրում, օրվա հացը վաստակում։ Ղարիբն ամուսնացած է, ունի մեկ ու կես տարեկան դուստր, մի քանի ամիս հետո լույս աշխարհ կգա ընտանիքի երկրորդ երեխան։
RegionsTV-ի հետ զրւյցում նա ընդգծեց՝ կարևոր է, որ երեխաները մեծանան առողջ միջավայրում, ինչը գյուղն ապահովում է, սակայն շատ կցանկանար, որ նման բնակավայրերում երեխաների համար կենտրոններ բացվեին, որպեսզի կարողանային ապահովել նաև նրանց ժամանցը, կրթությունն ու զարգացումը։ Ղարիբն ամեն օր փառք է տալիս Աստծուն՝ շնորհակալություն հայտնելով այն ամենի համար, ինչ նա այսօր ունի։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
