Երբ Միկին երջանիկ է, թիմն ավելի երջանիկ է. Ինտերը գրառում է կատարել | Region

Երբ Միկին երջանիկ է, թիմն ավելի երջանիկ է. Ինտերը գրառում է կատարել

Հունվար 26,2026 11:11

Միլանի «Ինտերը» Սերիա Ա-ի 22-րդ տուրում իսկական գոլային հրավառություն էր կազմակերպել «Սան Սիրոյում»՝ 6:2 հաշվով ջախջախելով «Պիզային»։

Հանդիպման առանցքային դեմքերից էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում հաջող խաղն ու խփած գոլը աննկատ չեն մնացել ակումբի մամուլի ծառայության կողմից։

«Երբ Միկին երջանիկ է, թիմն ավելի երջանիկ է», — հանդիպումից հետո սոցցանցերում հայ կիսապաշտպանի մասին գրել է «ներաձուրիների» պաշտոնական էջը։

Նորություններ