Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 27,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Հունվարի 27-28-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12°C (2019 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.4°C (1964 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.2°C
