Հանրապետության տարածքում`
Հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Հունվարի 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում`
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ