Ինչպե՞ս մեսրոպատառ հայերենը դարձավ եզդի կնոջ պայքարի և ստեղծագործելու լեզուն
Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի բնակչուհի 74-ամյա Անահիտ Շարոևն ազգությամբ եզդի է։ Նա իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է, որպեսզի գյուղի երեխաները, մասնավորապես աղջիկները, սովորեն մինչև 12-րդ դասարան, մասնագիտություն ձեռք բերեն, բարձրագույն կրթություն ստանան։ Տիկին Անահիտն այդ նպատակն իրագործելու համար հասել է մինչև խորհրդրարան։
Նա ունի բանաստեղծությունների ժողովածու։ Անահիտ Շարոևի խոսքով՝ մեսրոպատառ հայերենի շնորհիվ է, որ իր ձայնը լսելի է լայն շրջանակներում։
Բայց նրա նվիրումը սահմանափակված չէ միայն խոսքով ու գրքով։ Տիկին Անահիտը բրդե գուլպաներ ու հագուստ է գործում՝ երեխաների, թոռների, ծոռների և զինվորների համար։ Նա դրանք նվիրում է՝ առանց ակնկալիքի, պարզապես հավատալով, որ ջերմությունն ու հոգատարությունը նույնպես պաշտպանություն են։ Տիկին Անահիտն ունի 5 երեխա, 18 թոռ և 24 ծոռ:
Regions TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
