Մայիսի 4-ը՝ ոչ աշխատանքային, ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը՝ աշխատանքային | Region

Մայիսի 4-ը՝ ոչ աշխատանքային, ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը՝ աշխատանքային

Հունվար 29,2026 11:41

Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Որոշման ընդունման հիմնավորումը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։ «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխել»,– նշված է հիմնավորման մեջ:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով մասնակցություն։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման համար գնման ընթացակարգով կնքվել է պայմանագիր՝ 1 մլրդ 656 մլն 295.2 հազար դրամով, որից 656 մլն 295.2 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության 2026 թ. պահուստային ֆոնդից:

Նորություններ