«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու»․ Ռոբերտ Քոչարյան
«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է:
Նա ասել է, որ այդ նախագծում հայկական շահն ընդհանրապես չի երևում․ «Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, և հատկապես՝ ծրագրին միանան օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը»:
Քոչարյանի կարծիքով՝ TRIPP -ը պետք է մեծանա ու կարող է լինել երկու TRIPP․« TRIPP մեկը՝ Մեղրիի հատված, TRIPP երկուսը՝ Նախիջևանի հատված: Միգուցե դա ավելի հեշտ է կազմակերպչական առումով ձևավորել, բայց բովանդակությունը ու կարգավորումները նույնն են լինելու: Չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է: Ես հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը «բրթել» առաջ, և անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը»:
Քոչարյանի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ՀՀ, ԱՄՆ-Ադրբեջան ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին առևտրի ծավալի մոտավորապես 0.004%-ը, սա ոչինչ է․«Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունի, և այս հետաքրքրությունը կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ, որիշ բացատրություն չկա: Շատ եմ փորձել լարել իմ երևակայությունը գտնելու համար ինչ-որ բան, բայց չկա: Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»։
