Մայրերի օրհնանքով, երգ ու պարով․ Գյումրիից զորակոչիկներին ճանապարհեցին բանակ | Region

Մայրերի օրհնանքով, երգ ու պարով․ Գյումրիից զորակոչիկներին ճանապարհեցին բանակ

Հունվար 29,2026 17:15

Այսօր՝ հունվարի 29-ին, Գյումրի քաղաքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել զորակոչիկների ևս մեկ խումբ: Հայոց բանակի շարքերը համալրող տղաներին հարազատներն ու ընկերները ճանապարհել են երգ ու պարով՝ մաղթելով նրանց խաղաղ ծառայություն և առողջություն։ Զորակոչիկների խոսքով՝ թեև բաժանումը հեշտ չէ, սակայն բանակ մեկնելը  պատվաբեր պարտականություն է։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է երկարաձգել է ձմեռային զորակոչի ժամկետը։ Զորակոչը մեկնարկել էր 2025 թ․ նոյեմբերի 24-ից և պետք է շարունակվեր մինչև 2026 թ․ հունվարի 31-ը, սակայն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել դրա ժամկետը մինչև 2026 թ․ փետրվարի 13-ը ներառյալ։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թ․ ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը կրճատելու մասին օրենքը։ Զինակոչիկները 2 տարվա փոխարեն այսուհետ կծառայեն 1 ու կես տարի։

Նորություններ