Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 18,2024 08:30

Երևան քաղաքում`  
Մարտի 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։


Հանրապետության տարածքում`  
Մարտի  18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։  Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի  21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7  աստիճանով, 20-22-ին նույնքան կբարձրանա։

Նորություններ