Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգեւոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգեւոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը։
Ըստ ադմ՝ սահմանվում է, որ «փետրվարի 1–ից դադարեցվում է ՀՀ Զինված ուժերի Հոգեւոր ծառայության առաջնորդի եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից հոգեւոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում»։

Պապիկյանը նաեւ ԳՇ պետին հանձնարարել է 3–օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ԶՈՒ–ում հոգեւոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» ու «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի եւ գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու հոգեւոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։
