Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին
Փետրվար 02,2026 18:15
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանը ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողների, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
«Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
