Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 04,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ը, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 4-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-8-ը նույնքան կբարձրանա։

Снимок

Երևան քաղաքում`

Փետրվարի  4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը, 7-ի ցերեկը և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Снимок 2

Երևան քաղաքի փետրվարի 04-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    14°C (2010 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -26.2°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -2.6°C

Նորություններ