Հայաստանի արտգործնախարարությունը՝ Նիդերլանդների աջակցության մասին
Փետրվար 04,2026 11:51
Հայաստանի ԱԳՆ խոսնակը ողջունել է Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
«Մենք ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության վերաբերյալ: Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, որոնք կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրել է X-ի իր էջում:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
