Մարտին պատրաստ կլինի նոր Սահմանադրության տեքստը․Գալյան | Region

Մարտին պատրաստ կլինի նոր Սահմանադրության տեքստը․Գալյան

Փետրվար 04,2026 13:09

Մարտին պատրաստ կլինի նոր Սահմանադրության տեքստը, ժամկետներից չենք շեղվելու։ Այս մասին այսօր հրավիրվախ ասուլիսում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ տեքստը պատրաստ լինելուց հետո կհրապարակվի։

«Մեր առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը, և դա նախատեսվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում»,-ասել է նախարարը։

Գալյանը նշել է, որ երբ նոր Սահմանադրության տեքստը տեքստը պատրաստ լինի, կկազմակերպվեն իրազեկման արշավներ։

«Կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել ու ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտավոր ենք հանրության հետ կոմունիկացվել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․«Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին: Բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իհարկե կողմ և դեմ փաստարկներ բերողները քաղաքական ուժերն են: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է»։

Նշենք, որ նոր Սահմանադրության վերաբերյալ նախատեսված է հանրաքվե անցկացնել։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հեռացումը Բաքվի՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նախապայմանն է։ Ըստ Բաքվի՝ Անկախության հռչակագիրը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։

Գալյանը նաև այսօր հայտնել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է նոր Սահմանադրությամբ կառավարման փոփոխության հարցը և որոշվել է չփոփոխել այն․«Այսինքն մենք շարունակելու ենք մնալ խորհրադարանական կառավարման երկիր»։

Նորություններ