Զորական․ ինչպե՞ս պահել գյուղատնտեսական ներուժը առկա խնդիրների պայմաններում | Region

Զորական․ ինչպե՞ս պահել գյուղատնտեսական ներուժը առկա խնդիրների պայմաններում

Փետրվար 05,2026 11:00

Զորական բնակավայրը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։ Գյուղն ունի մոտ 1300 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը պտղաբուծությունն է և անասնապահությունը։

Գյուղացիների հիմնական դժգոհությունը կապված է գյուղամիջյան ճանապարհների վիճակի հետ։ Բնակիչների խոսքով՝ ճանապարհներն անանցանելի են հատկապես  անձրևների ժամանակ։

Վերջին տարիներին գյուղում նվազել է մանր և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Ըստ Զորականի վարչական ղեկավարի, պատճառը բնակլիմայական պայմաններն են և հիվանդությունները։ Բնակիչների խոսքով՝ շատերն այլևս չեն ուզում զբաղվել անասնապահությամբ, ձեռնտու չէ։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

 

Նորություններ