Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում դատապարտվեցին զմահ ազատազրկման | Region

Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում դատապարտվեցին զմահ ազատազրկման

Փետրվար 05,2026 13:31

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը,  Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը,  Արցախի ՊՆ նախկին հրամանատար  Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում դատապարտվեցին զմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի օրնեսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազարկել: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA  գործակալությունը։

Մեղադրյալներից Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման:

Նրանք 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում գերության մեջ են։

Բռնապետական Բաքուն Արցախի ռազմաքաղական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ՝ ռազմական հանցագործություններ, ահաբեկչութուն, մարդկության դեմ հանցագործություն և այլն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերի դեմ շինծու դատավարությունն ընթանում է առանց միջազգային ու անկախ դիտորդների, նրանց արգելված է ներա լինել դատավարությանը։

Նորություններ