Արարատ-73-ի հոբելյանական ֆիլմի պրեմիերան․ ռուսական ֆուտբոլի նախկին աստղերը ժամանել են Երևան | Region

Արարատ-73-ի հոբելյանական ֆիլմի պրեմիերան․ ռուսական ֆուտբոլի նախկին աստղերը ժամանել են Երևան

Փետրվար 05,2026 21:57

«Արարատ-73»-ին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար Երևան են ժամանել «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, «Արարատի» կազմում 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Միրզոյանը, ճանաչված ռուս նախկին ֆուտբոլիստներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայութոյւնը։

«Նրանք և Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասպահ Ռոման Բերեզովսկին առավոտյան հյուրընկալվել էին Ձորաղբյուրի մարզաբազայում, որտեղ ֆուտբոլային տոն կազմակերպեցին ակումբի պատանի սաների համար՝ անցկացնելով վարպետության դաս:

Միջոցառման կազմակերպմանն օժանդակելու համար նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին, ով նույնպես ներկա էր միջոցառմանը»,- նշված է ակումբի տարածած հայտարարությունում։

Նորություններ