Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան․ պաշտպանական թիմ | Region

Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան․ պաշտպանական թիմ

Փետրվար 06,2026 14:01

Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական թիմը։

Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ:

Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք) դատական նիստը շարունակվելու է այսօր՝ 06.02.2026թ․ ժամը 15:00-ին: Հրապարակվելու է խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման հետ կապված վերաքննիչ դատարանի որոշումը:

Դատական նիստը դռնբաց է:

Նորություններ