Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները | Region

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փետրվար 06,2026 17:45

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Նորություններ