Լճկաձորի աշխատասեր մարդիկ և նրանց մտահոգող խնդիրները․ ո՞ւմ է լսելի նրանց ձայնը
Փետրվար 08,2026 12:00
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր գյուղն ունի մոտ 400 բնակիչ։ Լճկաձորցիները հյուրասեր և աշխատասեր մարդկանց համբավ ունեն, զբաղվում են հիմնականում պտղաբուծությամբ։
Բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Միրզոյանի խոսքով՝ Լճկաձորում անասնապահությունը մեծ զարգացում չունի, գյուղի տեղադիրքը հարմար է պտղաբուծության համար։
Լճկաձորում մի շարք խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Գյուղացիները Regions TV-ի հետ զրույցում առանձնացրեցին ճանապարհների վիճակը, կոյուղատար համակարգի բացակայությունը և գյուղմթերքի իրացման խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում։
