Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 08,2026 09:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի  8-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի  8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Եղանակ Մեծ 07․02․2026

Երևան քաղաքում`

Փետրվարի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Եղանակ 07․02․2026

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ