Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Փետրվար 07,2026 15:29
Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։
