Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի դին. ՀՀ ՊՆ
Փետրվար 07,2026 20:35
Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
ՀՀ ՊՆ
