Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր | Region

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Փետրվար 09,2026 14:15

2026 թվականի փետրվարի 9-ին, ժամը 10։00-ին Ռամադա հյուրանոցում կայացավ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։

Կողմերը կարևորում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ որպես առողջապահական համակարգի համալիր զարգացման, ծառայությունների որակի բարձրացման, ապահովագրված անձանց սպասարկման որակի բարելավման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման արդյունավետ գործիք։

 

Նորություններ