Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվարի 10-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Առանձին վայրերում հարավարևմտյան քամու ուժգնացումը կհասնի 13-16 մ/վ-ի, հնարավոր է մառախուղ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, առավոտյան կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակ․ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -3+1
Կոտայքի լեռներ․ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2
Կոտայքի նախալեռներ․ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4
Սևանա լճի ավազան․ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0-3
Լոռի․ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+5
Տավուշ․ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7
Արագածոտնի լեռներ․ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3
Արագածոտնի նախալեռներ․ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +1+5
Արարատ․ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+6
Արմավիր․ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +3+6
Վայոց ձորի լեռներ․ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3
Վայոց ձորի նախալեռներ․ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +3+6
Սյունիքի հովիտներ․ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +5+8
Սյունիքի նախալեռներ․ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+5
