ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
