Սահմանի անդորրը և գյուղացու սպասումները․ ե՞րբ և ինչպե՞ս է հնարավոր վերադարձնել օկուպացված տարածքները
Վարդենիս համայնքի տարբեր սահմանամերձ գյուղերի բնակիչներ նույն պնդումն են անում՝ նշելով, որ արդեն տևական ժամանակ կրակոցի ձայներ չեն լսվում, սահմանային միջադեպեր չեն եղել։
Ասում են՝ հանգիստ են, սակայն այնպես չէ, որ մտահոգություններ չունեն։ Գյուղատնտեսները մինչ այս պահը փաստացի չեն կարողանում օգտագործել խոտհարքներն ու արոտավայրերը` հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում զինվորականների անմիջական ներկայության պատճառով։
Կա՞ն ընթացիկ բանակցություններ՝ միտված հարցի կարգավորմանը և օկուպացված տարածքների վերադարձին, և նշված հողատարածքներն օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
Regions TV-ի այս հարցմանը ՊՆ-ից պատասխանել են, որ թեմայի վերաբերյալ տարբեր առիթներով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հրապարակային պատասխաններ է հնչեցրել։
Բարձր ամբիոնից հնչած վերջին հրապարակային հայտարարությունը 2026թ․-ի հունվարի 29-ին էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է դելիմիտացիայի շրջանակներում։
Սոթք, Ազատ, Կախակն և նման այլ գյուղերի բնակիչները ստիպված կլինեն սպասել անորոշ ժամանակով, և հուսալ, որ իրենց հողատարածքներից կկարողանան օգտվել որքան հնարավոր է շուտ։
Մանրամասները՝ տեսանյութում։
