Սպերցյանը վնասվածք է ստացել. Մուսաևը պարզաբանել է Կրասնոդարի ավագի բացակայությունը | Region

Սպերցյանը վնասվածք է ստացել. Մուսաևը պարզաբանել է Կրասնոդարի ավագի բացակայությունը

Փետրվար 10,2026 21:30

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում մանրամասներ է հայտնել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքի մասին։

Հայ ֆուտբոլիստը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Մոսկվայի «Դինամոյի» դեմ կայանալիք խաղի համար։ Մուսաևի խոսքով՝ պատճառը մարզման ժամանակ ստացած վնասվածքն է, սակայն լուրջ անհանգստության կարիք չկա։

«Հույս ունեմ, որ ամեն ինչ լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ վիճակն այնքան էլ վատ չէ։ Վերականգնման համար մի քանի օր է պետք։ Որոշեցինք չռիսկել և նրան դուրս թողնել հայտացուցակից», — ասել է Մուսաևը։

Մարզիչը նաև հավելել է, որ վնասվածք ունի Կազբեկ Մուկաիլովը, ով ոտքը ոլորել էր «Զենիթի» դեմ խաղում, սակայն 3-4 օրից նա կվերսկսի մարզումները։

armsport.am

Նորություններ