«Խնդրում եմ, հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից»․ Փաշինյանը Բաքվում պահվող հայերի հնարավոր վերադարձի մասին
Փետրվար 10,2026 22:34
Վենսի հետ քննարկել ենք նաեւ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ հարցում ինչքան անաղմուկ ենք գործում… խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։
Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,– ասել է Փաշինյանը։ Նա հայտնել է, որ «չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն», որտեղ այդ թեմային իրենք չեն անդրադառնում:
Նա նաև նշեց, որ օրինակ Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա, եթե չլիներ խաղաղության շուրջ բանակցությունները։
