Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ | Region

Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Փետրվար 12,2026 11:48

Այսօր՝ հունվարի 12-ին, Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։

Մրցումային վեցերորդ օրը կրկին մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Կատյա Գալստյանը, սակայն այս անգամ նա ուժերը կփորձի 10 կմ ազատ ոճի (ինտերվալ) մրցաձևում։ Գալստյանի մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 33-ամյա փորձառու մարզուհին կանանց սկիաթլոնի մրցումներում չկարողացավ հատել եզրագիծը։

Նորություններ