2026–ի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ողջ ծավալով. Պապոյան | Region

2026–ի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ողջ ծավալով. Պապոյան

Փետրվար 13,2026 17:29

2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ողջ ծավալով։ Այս մասին ասել է  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում այս տարի ապահովագրություն կլինի։ Եվ այսպես, երկար բանակցություններից հետո եկել ենք համաձայնության ապահովագրական ընկերությունների հետ։ Ապահովագրական ընկերությունները այս տարի կիրականացնեն ակտիվ վաճառք։ Կգան գյուղեր և տեղում, սիրելի քաղաքացիներ, կապահովագրեն ձեր այգիները, ձեր հողատարածքները։

Ապահովագրավճարի 40-ից 60%-ը պետությունը կվճարի ձեր փոխարեն, իսկ ապահովագրական ընկերությունները, կրկնում եմ, այս տարի անխոչընդոտ և ակտիվ կիրականացնեն ապահովագրություն»,– հայտարարել է Պապոյանը։

Նորություններ